Երբ նորից. . . . 

Երբ նորից կլինի աշուն,
Դու տխուր կքայլես փողոցով,
Երբ կիջնի ալեկոծ իրիկուն,
Կամացուկ ես կանցնեմ քո մտքով:
Երբ հասնես թևաթափ մեր այգուն ,
Թևածի մի տագնապ քո հոգում,
Այդ նորից ես եմ քեզ երազում ,
Իմ անքուն ու տխուր գիշերում:

Կկանգնես քեզ ծանոթ ծառի տակ,
Կտխրես, կխորհես անցածից,
Ու հանկարծ քեզ կզգաս դու մենակ,
Քեզ ծանոթ , հարազատ ծառի տակ:

Կանձրևեն տերևները ծառից,
Կգրկեն քո մարմինը քամոտ,
Դու թաքուն կհիշես նորից ինձ,
Կուզենաս նորից գալ դու ինձ մոտ:

Ու հանկարծ քո սրտի խորքերից ,
Կլսես իմ ձայնը ծանոթ . . . . 
Ախ ինչու՞ հեռացանք իրարից. . . .
Կփակվեն քո աչքերն արցունքոտ. . . .

Комментариев нет:

Отправить комментарий