ՁԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ

Աշնանային քամու հետ դողացի ձեր փողոցում,
Սպասեցի տագնապով, սպասեցի վախվորած,
Բայց լոկ քամին ինձ գրկեց բռնությունով իր անսանձ,
Ու մնացիր դու իմ մեջ որպես տխուր մի անցում...
Քամին տարավ կարոտիս տերևները դալկացած,
Ես մնացի միայնակ ամայացած փողոցում...
ՄԱՏԱՆԻ

Ա՛ռ այս մատանին, որպես սուրբ նվեր,
Քո նվիրական ճակատագրին,
Ես հավատամքիս տառապած ոգին
Տարել եմ սիրուս երկինքներն ի վեր,
Տարել եմ վսեմ զգացողության
Ամենաբարձր լեռնագագաթով,
Ամենակարծր ժայռերի սրտով,
Ամենաքնքուշ նվիրումների
Անձնազոհությամբ...
Բայց գիտե՛մ, որ դու, դո՛ւ և ինձանի՛ց
Կգնաս մի օր,
Ու ես քո կանանց ձգվող շղթայում
Կդառնամ փոքրիկ պսպղուն մի օղ,
Որ քեզ իմ լույսով ետ կանչեմ նորից...
Ա՛ռ այս մատանին ու թող նա ցմահ
Ձեռքդ զարդարի,
Ու թե չլինեմ արդեն քո սրտում,
Գոնե կլինեմ քո ձեռքի վրա,
Հյուսված կլինեմ քո տաք գոյության
Մի մատին թեկուզ,
Որպես մեծ սիրո ոսկեձույլ մի հուշ...
Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն

Չէ որ ամեն ինչ քեզ ունենալուհամար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ ,
Անսկիզբ, անվերջ,
Անհատակ ու լայն,
Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...

Այլևս քոնն եմ...

Այսօր ես ինձ ուրիշին տվեցի. . .
Ու վերջին անգամ, էլ ետ չեմ գալու,
Էլ չեմ դառնալու բյուր կածաններին 
Որոնք ինձ քեզ մոտ չէին ուղեկցելու:
Այսօր հոգիս էլ տվեցի նրան. . . 
Ու արդեն անդարձ, էլ չեմ վերցնելու,
Չի կարոտելու հոգիս քո հոգուն...
Օտար շուրթեր է մեղմ համբուրելու:

Ու միայն սիրտս նրան չտվի...
Բայց դու չկարծես թե քեզ եմ տալու,
Սիրտս թող մնա, որ ինձ հիշեցնի,
Թե ում եմ սիրում ու միշտ սիրելու..... 
Դու եկել ես նորից,իսկ անջատման օրից տարիներ են անցել:
Քեզ հիշել եմ թեկուզ, բայց վարդերը հոգուս ուրիշինն են դարձել:
Նա իմ սերն է հրկեզ, թեև քեզ եմ նույնպես թաքուն հիշել, հոգի՜ս
Գնա, սակայն, գնա, իզուր էլ մի մնա, մի բորբոքի հոգիս:
Լայն էր ծովը սրիուս, բայց անզոր էր լեզուս պատմել ծովի մասին,
Դու չտեսա՜ր, ափսոս, իմ տարերքը անխոս, փրփուր տեսար դու սին:
Կուզենայի, որ , ա՜խ,այսպես մե՜ղմ ու խաղա՜ղ անվերջ նստես կողքիս...
Գնա, սակայն,գնա, իզուր էլ մի մնա, մի բորբոքի հոգիս

Դու իմ կյանքն էիր,կյանքի գինն էիր,
Լավագույն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:
Առաջինն էիր, ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ,
Դու իմ ձերքի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:
Սիրել չի տրվում կյանքում ամենքին:
Է~հ, դե ինչ արած, գնու՞մ ես, գնա:
Կսկիծով վառած իմ սիրտն ու հոգին
Եվ ինձ չսիրած`գնու՞մ ես, գնա:
Թող ծաղկունք փռվի, թող արև վառվի,
Թող քամին լռի քո ճամապարհին:
Թող գարունները ժպտան քո կյանքին,
Իմ ցավ, իմ սրիած, գնու՞մ ես, գնա:
Գնա...Ու երբ խինդ լցվի քո հոգին,
Սիրող իմ սիրտն է նորեն խնդալու:
Երբ վշտի ամպեր իջնեն քո դեմքին
Ներող իմ սիրտն է դառնորեն լալու:
Ուր էլ որ գնաս, որտեղ էլ լինես,
Կանչող իմ սիրտն է կարոտ մնալու...
Բայց որ չես կարող ինձ սիրել, անգին, 
Գեթ մաղթանքս առած` գնու՞մ ես, գնա