Ճերմակ վարդեր
Ըսպիտակ վարդեր, ըսպիտակ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա,
Շամբուշ հովն աշնան` որ կը դղրդեր
Մոլեգին` հողին ընդերքեն համորեն:
Ճերմակ գաղափար, ճերմակ գաղափար
Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
Համբույր շուշանի, դյութանք ձյունեղեն,
Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ:
Բեր ինծի իղձիդ կաթը խանդաղատ:
Մենավոր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
Ապրեցեք հոգվույս մեջ հավերժորեն:
Комментариев нет:
Отправить комментарий