Որ չէի նկատել. . . . 

Իմ սերը վաղուց էլ հասցե չունի,
Այն թափառական նկարչի նման,
Ու նկարներս Էլ գույներ չունեն,
Նկարչի անգույն ներկայի նման:

Նրա անցյալը պատկերներ չունի,
Իմ թաց ու պարապ կտավի նման,
Եվ այս կտավն էլ ապագա չունի,
Թափվող ամեն մի կաթիլի նման:
Ու այն աղջկա պատուհանի մոտ
Կանգնել եմ հիմա ես խենթի նման,
Եվ վայրկյանները մի կերպ շուռ տալով,
Կտավը ձեռքիս սպասում եմ նրան:

Պատուհանի մեջ իմ պատկերն է լոկ,
Ում անվանում էի մի թափառական,
Ում ես սկսել էի նկատել այն քան,
Որ չէի էլ տեսել կողքի աղջկան. . . . 

Եվ սև գույնի մեջ մի լավ թաթախված,
Ու լուռ մտածող վրձնի սայրի պես,
Սուր էին ու թախծոտ աչքերն աղջկա,
Որ վաղուց այնտեղ կանգնած էր ինձ պես. . . .

Комментариев нет:

Отправить комментарий